Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 13:11-ին

445828

434979

2137

8712
168.AM
13:49 24/11
168.AM

«Վերանայվում են ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները». ՏԿԵ փոխնախարար

ԱԺ արտահերթ նիստում Տարածքային կառավարման փոխնախարար Արմեն Սիմոնյանը ներկայացնելով  «Ավտոմոբիլային տրանսպորտի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին օրենքի նախագիծը, տեղեկացրեց, որ նախագծի ընդունումը պայմանավորված է հանրապետության տարածքում կանոնավոր ուղևորափոխադրումների ոլորտում իրականացվող բարեփոխումների, ինչպես նաև ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործող կարգավորումների վերանայման և նոր կարգավորումներ սահմանելու անհրաժեշտությամբ։
«Գործող կարգավորումների համաձայն, երթուղիների սպասարկման իրավունքը կազմակերպություններին տրամադրվում է միայն մրցույթով։ Համայնքների խոշորացման պայմաններում գործող կարգավորումները խիստ սահմանափակ են ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումների գործընթացը կազմակերպելու համար, քանի որ համայնքների կողմից կազմակերպվող մրցույթները շատ դեպքերում չեն կայանում հայտերի բացակայության պատճառով։ Այդ ամենի արդյունքում համայնքները փաստացի մնում են առանց տրանսպորտային սպասարկման։ Օրենքների նախագծով վերանայվում են կանոնավոր ուղևորափոխադրումների կազմակերպման գործընթացը կանոնակարգող դրույթները։ Առաջարկվում է գործող ընթացակարգերին զուգահեռ՝ սահմանել ներհամայնքային երթուղիների սպասարկման նոր ընթացակարգ, որը հնարավորություն կտա ներհամայնքային երթուղիները սպասարկող կազմակերպություններին ընտրել ոչ միայն մրցույթով, այլև գնումների մասին ՀՀ օրենքով սահմանված պահանջներին համապատասխան գնման ընթացակարգով»,- նշեց ՏԿԵ փոխնախարարը։
Ըստ նրա, այս դեպքում գնման գործընթացում հաղթող կճանաչվի երթուղու, օրինակ, 1 կիլոմետրի սպասարկման համար ամենացածր արժեք ներկայացրած կազմակերպությունը, ի տարբերություն գործող կարգավորումներով սահմանված մեկ ուղևորի տեղափոխման արժեքի։
«Ներհամայնքային կանոնավոր ուղևորափոխադրումները գնման գործընթացի միջոցով կազմակերպելու դեպքում համայնքը պայմանագիրն օպերատորի հետ կկնքի 5-10 տարի ժամկետով՝ հաշվի առնելով տրանսպորտային միջոցների տարեթիվը և չափորոշիչները»,- ընդգծեց Արմեն Սիմոնյանը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARAVOT.AM
12:00 10/12
ARAVOT.AM

Բեմի նվիրյալը
Մանրամասներ
  
Բեռնվում է...