Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 12:11-ին

445828

434979

2137

8712
Service
...
ARMENPRESS.AM
17:47 24/11
ARMENPRESS.AM

Եվրոպայում տարեկան ավելի քան 200 հազար մարդ է մահանում օդի աղտոտվածության պատճառով

ԵՐԵՎԱՆ, 24 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Օդի աղտոտվածությունը տարեկան ավելի քան 200 հազար եվրոպացիների կյանք է խլում: Այս մասին «Արմենպրես»-ը տեղեկանում է ՏԱՍՍ-ի հրապարակումից:
Ըստ Եվրոպայի շրջակա միջավայրի գործակալության՝ նոյեմբերի 24-ին տարածած հաշվետվության՝ օդի աղտոտվածությունը բնապահպանական այն գործոնն Է, որն առավել հաճախ Է հարուցում հիվանդության հետ կապված խնդիրներ, որոնք հանգեցնում են մահվան:
«2020 թվականին ԵՄ-ի երկրների բնակչության 96 տոկոսը ենթարկվել Է արտանետումների կործանարար ներգործության»,- տեղեկացնում են փորձագետները:
Հետազոտողները պարզել են, որ Եվրոպայում շրջակա միջավայրի աղտոտման հետ կապված վաղաժամ մահվան և հաշմանդամության առավել տարածված պատճառներ են դարձել սիրտ-անոթային հիվանդությունները և ինսուլտը, ինչպես նաև թոքերի քաղցկեղը, թոքերի քրոնիկ օբստրուկտիվ հիվանդությունը և շաքարային դիաբետը: Օդի աղտոտվածության պատճառով վաղաժամ մահվան առավել մեծ թիվ Է արձանագրվել Իտալիայում, Լեհաստանում, Գերմանիայում, Ռումինիայում և Իսպանիայում:
Իրավիճակն ամենից լավ Է Հյուսիսային Եվրոպայի երկրներում՝ Իսլանդիայում, Ֆինլանդիայում, Նորվեգիայում և Էստոնիայում: Ընդ որում, զեկույցի հեղինակները նշում են, որ բնապահպանական գործոնների պատճառով մահացության մակարդակը 2005 թվականից մինչև 2020 թվականը նվազել Է 45 տոկոսով: Եվրոպայի իշխանությունները ձգտում են մինչև 2030 թվականն օդի աղտոտվածության պատճառով առաջացած մահերի թիվը 2005 թվականի ցուցանիշների համեմատությամբ նվազեցնել 55 տոկոսով: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...