Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 10-12-2022՝ ժամը 13:23-ին

445828

434979

2137

8712
Service
...
A1PLUS.AM
17:55 24/11
A1PLUS.AM

Քննարկվել է «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստական աշխատանքների ընթացքը

Վարչապետի աշխատակազմի ղեկավար, «Մանկական Եվրատեսիլ-2022» երգի մրցույթի նախապատրաստման և կազմակերպման հանձնաժողովի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ ՀՀ կառավարությունում տեղի է ունեցել վերոնշյալ հանձնաժողովի հերթական նիստը:
Քննարկվել են միջոցառումը բարձր մակարդակով անցկացնելուն ուղղված նախապատրաստական աշխատանքներն ու առաջիկա անելիքները, մանրամասներ են ներկայացվել արդեն իսկ կատարված աշխատանքների վերաբերյալ: Հանրային հեռուստաընկերության գործադիր տնօրեն Հովհաննես Մովսիսյանը ներկայացրել է Երևանի Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում, որտեղ դեկտեմբերի 11-ին անցկացելու է «Մանկական Եվրատեսիլ-2022»-ը, իրականացված  աշխատանքները: Նշվել  է նաև,  որ դեկտեմբերի 5-ին Հանրապետության հրապարակում տարբեր երկրներից ժամանած միջոցառման մասնակից երեխաները միասին կվառեն գլխավոր տոնածառի լույսերը, հրապարակում տեղի կունենա նաև տոնական միջոցառում և հրավառություն։
Ամփոփելով խորհրդակցությունը՝ Արայիկ Հարությունյանը կարևորել է շահագրգիռ գերատեսչությունների հետևողական աշխատանքը՝ միջազգային մրցույթը մեր երկրում լավագույնս անցկացնելու համար: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
ARAVOT.AM
12:00 10/12
ARAVOT.AM

Բեմի նվիրյալը
Մանրամասներ
  
Բեռնվում է...