Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 22:59-ին

446008

435162

2129

8717
NEWS.AM
16:11 28/11
NEWS.AM

Ուժի կիրառման հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշել մեր տարածաշրջան, կարող է հետագայում լուրջ բախման պատճառ դառնալ. Սեյրան Օհանյան

Այն, որ Հայաստանի վարչապետը չստորագրեց ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի հռչակագիրը, շատ վատ էր Հայաստանի համար, որովհետեւ ՀՀ-ն նախագահում էր ՀԱՊԿ-ում եւ իր նախագահության ընթացքում չի կարողացել համաձայնեցնել այն փաստաթուղթը, որն ինքն է ուզում: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 28-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:

Նրա խոսքով, կամ այդ փաստաթուղթը ընդհանրապես չպետք է ներկայացվեր գագաթնաժողովում, կամ եթե ներկայացվել է, պետք է այն ստորագրվեր:

«ՀԱՊԿ-ում կա փորձ, ավանդութ, որ այն երկիրը, որը նախագահում է կառույցը եւ այն երկրում, որտեղ անցկացվում են գոնե ամփոփիչ գագաթնաժողովները, այդ երկրի համար նպաստավոր փաստաթղթեր են ընդունվում: Այս դեպքում դրանք չեն ընդունվել, ինչը նշանակում է, որ Հայաստանի իշխանություններին բանի տեղ չեն դնում:

Եթե դու գալիս ես իշխանություն եւ փչացնում քո հարաբերությունների բոլորի, այդ թվում քո հարեւանների հետ, ՀԱՊԿ-ի ղեկավարության ժամանակ այդ կատռույցի քո գլխավոր քարտուղարին փորձում ես ձերբակալել եւ քրգործ ես հարուցում: Դա խոսում է պետության վերաբերմունքի մասին այն կառույցի հանդեպ, որի մեջ դու մտնում ես:

Այն, որ Ադրբեջանն ագրեսոր է, բոլորս գիտենք, որ պետք է այդպես ներկայացվի եւ դատապարտվի, դա միանշանակ է, բայց այսօր նաեւ ուժի կիրառման հարցերում ՀԱՊԿ-ին ներքաշել մեր տարածաշրջան, դա կարող է հետագայում լուրջ բախման պատճառ դառնալ»,-ասաց նա:

Սեյրան Օհանյանի խոսքով, լուրջ անձը, ընտանիքի լուրջ ղեկավարը փորձում է իր ընտանիքն ուժեղացնել առաջին հերթին՝ ուշադրություն չդարձնելով ոչ մի բանի վրա. «Այսօրվա իշխանությունը մի կողմից ասում է՝ ամեն ինչ տանք, որ խաղաղություն լինի, մյուս կողմից ասում են՝ տեսա՞ք, չեկան, չդատապարտեցին: Իսկ ինքը գնում է բանակցություններ, գուցե ներքին պայմանավորվածությունների»,նկատեց ընդդիմադիր գործիչը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...