Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 00:11-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
17:39 28/11
ARMENPRESS.AM

Իրանի ԱԳՆ-ն հայտարարել է, որ Արևմուտքի երկրները մասնակցել են երկրում ցույցերի կազմակերպմանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի արտաքին գործերի նախարարությունը կարծում է, որ երկրում բողոքի ակցիաների կազմակերպմանը մասնակցել են արևմտյան երկրները: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով ՏԱՍՍ գործակալությանը:
«Թեհրանում համապատասխան պետությունների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարներին տրամադրվել է տեղեկատվություն այն մասին, որ Իրանում ցույցերի կազմակերպմանը մասնակցել են ԱՄՆ-ի հետ կապված արևմտյան երկրները: Բացի դրանից, անկարգություններին մասնակցել են մի շարք օտարերկրյա պետությունների քաղաքացիներ, ինչի վերաբերյալ կան բազմաթիվ ապացույցներ: Առկա փաստերը տրամադրվել են համապատասխան երկրների կառավարություններին», - ասել է Իրանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Նասեր Քանաանին:
Թե կոնկրետ որ երկրների մասին Է խոսքը տվյալ համատեքստում, Քանաանին չի հստակեցրել: Նոյեմբերի 22-ին Իրանի դատական իշխանությունների պաշտոնական ներկայացուցիչ Մասուդ Սեթայեշին հայտարարել Էր, որ Իրանում բողոքի ակցիաների ժամանակ ձերբակալվել են 40 օտարերկրացի քաղաքացիներ:
Նրանք բոլորը կկանգնեն դատարանի առաջ: Նոյեմբերի 17-ին Իրանի ԱԳՆ ղեկավար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանն Իսրայելին և Արևմուտքի երկրների որոշ քաղաքական գործիչների մեղադրել Էր այն բանում, որ նրանք պլանավորել Էին Իրանում կազմակերպել քաղաքացիական պատերազմ, որը կհանգեցներ երկրի քայքայման: Իրանում ցույցերը չեն հանդարտվում սեպտեմբերի 16-ից ի վեր, երբ կայացավ 22-ամյա Մահսա Ամինիի հուղարկավորությունը:
Պաշտոնական վարկածի համաձայն՝ քուրդ աղջիկը ոստիկանության կողմից ձերբակալվել Էր գլխաշորը սխալ կրելու պատճառով: Հարցաքննության ժամանակ նրա մոտ եղել Էր սրտի նոպա, որից նա մահացել Էր: Սոցիալական ցանցերում, սակայն, տարածվել Է տեղեկատվություն, որ ոստիկանները ծեծել են Ամինիին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...