Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 23:23-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
18:01 28/11
ARMENPRESS.AM

Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ի անդամակցության գործընթացի շուրջ կկայանա նոյեմբերի 29-ին

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի, Ֆինլանդիայի և Շվեդիայի ԱԳ նախարարների հանդիպումը ՆԱՏՕ-ին անդամակցության գործընթացի շուրջ կկայանա երեքշաբթի օրը՝ նոյեմբերի 29-ին, Բուխարեստում, հաղորդել Է Թուրքիայի արտաքին գործերի նախարար Մևլութ Չավուշօղլին: Այդ մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով «ՌԻԱ Նովոստի» գործակալությանը:
Շվեդիան և Ֆինլանդիան Ուկրաինայում Ռուսաստանի ռազմական գործողությունների ֆոնին մայիսի 18-ին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարին հայտեր են ներկայացրել դաշինքին անդամակցության վերաբերյալ:
Ներկա պահին Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հայտերը չեն վավերացրել 30 երկրներից միայն երկուսը՝ Հունգարիան և Թուրքիան:
«Վաղը Բուխարեստում եռակողմ հանդիպում կկայանա Ֆինլանդիայի և Շվեդիայի արտաքին գործերի նախարարների հետ: Գործընթացը դրականորեն Է առաջ գնում, բայց դեռ կան քայլեր, որոնք անհրաժեշտ Է ձեռնարկել: Ֆինլանդիայի հետ խնդիրներն այնքան Էլ մեծ չեն: Մենք Շվեդիայի հետ ավելի շատ խնդիրներ ունենք: Շվեդիան այն երկիրն Է, որը պետք Է ավելի շատ քայլեր ձեռնարկի», - ասել Է Չավուշօլուն:
Ավելի վաղ Շվեդիան և Ֆինլանդիան Թուրքիայի հետ եռակողմ հուշագիր էին ստորագրել, որով խոստացել էին օգնել Անկարային ահաբեկչության դեմ պայքարում, քննարկել քուրդ ընդդիմադիրների արտահանձնումը, որոնց Թուրքիան ահաբեկիչ է համարում, ինչպես նաև վերացնել զենքի մատակարարման արգելքը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...