Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 22:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
NEWS.AM
19:12 28/11
NEWS.AM

Ռուսաստանի եւ Ղազախստանի հարաբերություններում կան հարցեր, որոնք բանակցություններ են պահանջում․ Տոկաեւ

Ռուսաստանի Դաշնության եւ Ղազախստանի հարաբերություններում կան հարցեր, որոնք բանակցություններ են պահանջում, մասնավորապես՝ գազի ոլորտը, սակայն Աստանան չի դրամատիզացնում իրավիճակը, ասել է Ղազախստանի նախագահ Կասիմ-Ժոմարտ Տոկաեւը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

«Այո, կան հարցեր, որոնք լրացուցիչ համաձայնեցում եւ նույնիսկ բանակցություններ են պահանջում։ Խոսքը, մասնավորապես, գազի ոլորտի մասին է։ Բայց այստեղ մենք չենք դրամատիզացնում»,- ասել է նա ՌԴ վարչապետ Միխայիլ Միշուստինի հետ հանդիպմանը։

Տոկաեւը հավելել է, որ այս մասին ինքն ասել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին։ «Ես հենց նոր ասացի Վլադիմիր Վլադիմիրովիչին, որ նման հարցեր կան։ Դրանք պահանջում են քննարկումներ, բայց բացարձակապես առանց որեւ է դրամատիզացման։ Սրանք աշխատանքային հարցեր են: Եվ ես վստահ եմ, որ մենք կհասնենք համապատասխան պայմանավորվածությունների»,- ասել է Տոկաեւը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...