Ֆաբրեգասը բռնցքամարտիկին բացատրել է՝ ինչու էր Մեսսին Մեքսիկայի մարզաշապիկը նետել հատակին
Մեսսիի մասնակցությամբ տեսանյութի պատճառով առաջացած սկանդալը նոր թափ է առնում։ Արգենտինացու ընկեր և նախկին թիմակից Սեսկ Ֆաբրեգասը փորձել է մեքսիկացի բռնցքամարտիկին բացատրել, թե ֆուտբոլում ինչպես են վերաբերվում մարզաշապիկին։
«Չես ճանաչում մարդուն ու չես հասկանում՝ ինչպես է աշխատում հանդերձարանը։ Բոլոր մարզաշապիկները նետում են գետնին, նույնիսկ՝ մերը։ Հետո դրանք լվանում են։ Կարևոր հաղթանակից հետո միշտ այդպես է լինում»,- գրել է Ֆաբրեգասը սոցցանցերի իր էջերում։