Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 22:23-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
20:58 28/11
ARMENPRESS.AM

Արման Եղոյանն ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 28 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանն այսօր՝ նոյեմբերի 28-ին ընդունել է Հունաստանի խորհրդարանի պատգամավորներին: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է խորհրդարանի կայքից:
«Դուք Հայաստանում եք մեզ համար շատ դժվար ժամանակաշրջանում: Հայաստանը կանգնած է տարածաշրջանային մարտահրավերների առջև»,-ողջունելով հյուրերին ասել է Եղոյանը:
Արման Եղոյանը ներկայացրել է իրավիճակը Հայաստանում և Արցախում, անդրադարձել սահմանային լարվածությանը, խոսել Հայաստան-Թուրքիա հարաբերությունների կարգավորման գործընթացից: Նա կարեւորել է աշխարհաքաղաքական դժվարին ժամանակներում սերտ եւ արդյունավետ փոխհարաբերությունների զարգացման անհրաժեշտությունը:
Հունաստանի խորհրդարանի պատգամավորներ Պերիկլիս Մանտասը, Անաստասիոս Բարձոկասը և Կոնստանտինոս Զախարիադիսը շնորհակալություն հայտնելով ջերմ ընդունելության համար կարևորել են Հայաստանի հետ հարաբերությունների սերտացումը:
Հանդիպմանը մասնակցել են նաև Եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի անդամներ Սոնա Ղազարյանը և Արսեն Թորոսյանը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...