Կաթողիկոսի նոր նշանակումը
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի տնօրինությամբ սույն թվականի դեկտեմբերի 1-ից երկարամյա ծառայությունից հետո վաստակյալ հանգստի է կոչվում Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդ Գերաշնորհ Տ․ Գիսակ արքեպիսկոպոս Մուրադյանը։ Այս մասին տեղեկացնում է Մայր Աթոռի տեղեկատվական համակարգը։
Արգենտինայի և Չիլիի հայոց թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվում Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ Տ. Առեն վարդապետ Շահենյանը։