Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 22:11-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
16:25 30/11
ARMENPRESS.AM

Լավրովը Բայրամովի հետ հաջորդ շաբաթ կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունները

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովը Ադրբեջանի իր գործընկեր Ջեյհուն Բայրամովի հետ դեկտեմբերի 5-ին Մոսկվայում կքննարկի Հայաստանի և Ադրբեջանի հարաբերությունների կարգավորման հարցը: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին ամենշաբաթյա ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան:
«Հատուկ ուշադրություն կհատկացվի 2020 թվականի նոյեմբերի 9–ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի և այս տարվա հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակով եռակողմ պայմանավորվածությունների կատարման ընթացքի քննարկմանը: Դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջանական հարաբերությունների համալիր կարգավորումը», - ասել է Զախարովան:
Դիվանագետը նաև նշել է, որ երկու արտգործնախարարները կքննարկեն ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունները: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...