Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 22:11-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
16:37 30/11
ARMENPRESS.AM

«Ալ Նասր» ակումբը ռեկորդային առաջարկ է ներկայացրել Ռոնալդուին

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սաուդյան Արաբիայի «Ալ Նասր» ֆուտբոլային ակումբը գրավիչ առաջարկ է ներկայացրել Պորտուգալիայի ազգային հավաքականի հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուին:
«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ինչպես հաղորդում է ֆուտբոլային լրագրող, ինսայդեր Ֆաբրիցիո Ռոմանոն, Ռոնալդուին առաջարկվել է պայմանագիր՝ մինչև 2025 թվականը՝ տարեկան շուրջ 200 միլիոն եվրո աշխատավարձով:
Ինչպես հաղորդել է իսպանական Marca պարբերականը, «Ալ Նասր»-ի առաջարկը Ռոնալդուին ռեկորդային ներդրում է ֆուտբոլում:
Ռոնալդուն Պորտուգալիայի ազգային հավաքականի հետ Կատարում է, որտեղ մասնակցում է ֆուտբոլի աշխարհի առաջնությանը: Ռոնալդուն Մունդիալ-2022-ում անցկացրած երկու խաղում մեկ գոլի հեղինակ է դարձել՝ միևնույն ժամանակ դառնալով առաջին ֆուտբոլիստը, ով գոլի հեղինակ է դարձել աշխարհի 5 առաջնություններում:
Աշխարհի առաջնության մեկնարկից առաջ «Մանչեսթեր Յունայթեդ»-ը հայտնեց, որ երկկողմ համաձայնությամբ խզել են պայմանագիրը Կրիշտիանու Ռոնալդուի հետ: Պայմանագիրը խզելու պատճառը Ռոնալդուի սկանդալային հարցազրույցն էր, որում ֆուտբոլիստը խիստ քննադատության էր ենթարկել անգլիական ակումբի ղեկավարությանն ու գլխավոր մարզչին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...