Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 12:35-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
16:54 30/11
ARMENPRESS.AM

Մասնակի զորահավաքի շրջանակներում ՌԴ-ում պատրաստություն Է անցել ավելի քան 300 հազար զինծառայող. Շոյգու

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Մասնակի զորահավաքի շրջանակներում երկու ամսվա ընթացքում ուսուցում են անցել ավելի քան 300 հազար պահեստայիններ և կամավորներ, հայտնել Է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուն: Այդ մասին «Արմենպրես»-ը տեղեկանում Է «Ինտերֆաքս» գործակալությունից:
«Ուսումնական կենտրոններում պատրաստում են անցել մարտական մեքենաների և տանկերի, հրետանային համակարգերի հաշվարկների, հակաօդային պաշտպանության միջոցների, անօդաչու ավիացիայի և ռադիոԷլեկտրոնային պայքարի, ապարատային կապերի համալիրների շուրջ ութ հազար անձնակազմեր», - հայտարարել Է Շոյգուն ՌԴ պաշտպանության նախարարության՝ նոյեմբերի 30-ին կայացած կոլեգիայի նիստում:
Նրա խոսքով՝ նոր զինվորական կազմավորումների մարտական ուսուցման գործում ներգրավված են շուրջ երեք հազար հրահանգիչներ, գործի Է դրվել Ռուսաստանի և Բելառուսի ավելի քան 100 զորավարժարան: «Զինծառայողներն ստացել են գիտելիքներ և հմտություններ, որոնք անհրաժեշտ են մարտական և հատուկ առաջադրանքների հաջող կատարման համար ինչպես ինքնուրույն, այնպես Էլ ստորաբաժանումների կազմում», - ասել Է Շոյգուն: Խոսելով պաշտպանական ոլորտի պետական պատվերի կատարման մասին՝ ՌԴ պաշտպանության նախարարը հավաստիացրել Է, որ այն կապահովվի ոչ պակաս, քան 99 տոկոսի մակարդակով: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...