Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 13:35-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMSPORT.AM
17:00 30/11
ARMSPORT.AM

Ուղիղ 150 տարի առաջ կայացել է պատմության մեջ առաջին պաշտոնական միջազգային ֆուտբոլային հանդիպումը

Ուղիղ 150 տարի առաջ՝ 1872 թվականի նոյեմբերի 30-ին, տեղի ունեցավ առաջին պաշտոնական միջազգային ֆուտբոլային հանդիպումը։
Այդ օրը Գլազգոյում հանդիպեցին Շոտլանդիայի եւ Անգլիայի հավաքականները։ Հանդիպումն ավարտվեց գոլազուրկ՝ ոչ-ոքի՝ 0:0: Այդ խաղին հետևել է մոտ 4000 հանդիսական։
Այդ խաղից առաջ Շոտլանդիայի և Անգլիայի հավաքականներն արդեն միմյանց միջև հանդիպումներ էին անցկացրել, սակայն դրանք ՖԻՖԱ-ի կողմից չեն ճանաչվել, քանի որ այս խաղերին մասնակցած շոտլանդացի ֆուտբոլիստները բնակվում էին Լոնդոնում։
Անգլիայի հավաքականն այժմ մասնակցում է Կատարում անցկացվող Աշխարհի առաջնությանը: Երեքշաբթի օրը բրիտանացիները 3:0 հաշվով հաղթեցին Ուելսին և առաջին տեղից դուրս եկան փլեյ-օֆֆ: Անգլիայի հավաքականը դեկտեմբերի 2-ին 1/8 եզրափակչում կխաղա Սենեգալի հետ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...