Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 12:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
NEWS.AM
17:13 30/11
NEWS.AM

Պետք է աշխատենք, որ Ալիև-Փաշինյան հանդիպումը դեկտեմբերին կայանա․ Էդուարդ Աղաջանյան

Մենք չենք համարում, որ իրավիճակը կափուղային է, մենք ընդամենն արձանագրել ենք, որ կար հստակ պայմանավորվածություն, և Հայաստանն այդ պայմանավորվածությունից հետ չի կանգնում: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 30-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը՝ անդրադառնալով դեկտեմբերին կայանալիք Փաշինյան-Ալիև հանդիպման չեղարկման:

«Ադրբեջանի դիրքորոշումը և գործելակերպը այս տեսանկյունից նորություն չէ։ Եղել են այլ դեպքեր ևս, երբ ադրբեջանական կողմը հրաժարվել է նախնական պայմանավորվածության համաձայն հանդիպումների ներկայանալ։ Սա այդ տեսանկյունից նորություն չէ, ինչը բնավ դրական գործընթաց չէ, բայց մենք չենք համարում գործընթացը փակուղային: Պետք է աշխատենք, որ հանդիպումը տեղի ունենա»,-ասաց նա:

Նշենք, որ հայաստանի եւ Ադրբեջանի ղեկավարների հանդիպումը նախատեսված է դեկտեմբերի 7-ին, Բրյուսելում, սակայն Ադրբեջանի նախագահը հայտարարել է, որ այդ հանդիպումը չի կայանա, քանի որ Հայաստանը պնդում է, որ հանդիպմանը ինչպես նախորդ անգամ, ներկա լինյի նաեւ Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...