Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 23:11-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
17:29 30/11
ARMENPRESS.AM

Չինաստանում ցույցերն ուղեկցվել են բախումներով, իշխանությունները խոստացել են ճնշել «սաբոտաժի գործողությունները»

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Չինաստանի իշխող Կոմունիստական կուսակցությունը խոստացել է «վճռականորեն ճնշել թշնամական ուժերի կողմից ներթափանցման և սաբոտաժի գործողությունները»: Այս հայտարարությունը հաջորդել է վերջին տարիների ընթացքում տեղի ունեցած ամենազանգվածային փողոցային ցույցերին, որոնք կազմակերպվել են կորոնավիրուսով պայմանավորված խիստ սահմանափակումների դեմ: Այս մասին հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով Associated Press գործակալությանը:
Հաղորդվում է, որ այսօր Չինաստանի տարբեր քաղաքներում իրավապահների հարյուրավոր ամենագնացներ, ֆուրգոններ և զրահամեքենաներ են կայանված եղել: Իրավապահները պատահական սկզբունքով ստուգել են մարդկանց փաստաթղթերը, նրանց բջջային հեռախոսները՝ գտնելու լուսանկարներ, արգելված հավելվածներ կամ այլ հնարավոր ապացույցներ, որ նրանք մասնակցել են ցույցերին:
Reuters գործակալությունն էլ հաղորդում է, որ երեքշաբթի գիշերը Չինաստանի Գուանչժոու քաղաքում բախումներ են տեղի ունեցել ոստիկանության և ցուցարարների միջև: Սոցիալական ցանցերում հրապարակված կադրերում երևում է, թե ինչպես են տարբեր առարկաներ նետվում պաշտպանիչ հանդերձանքով ոստիկանության վրա: Կատարվել են ձերբակալություններ:
Չինաստանում գործում է COVID-ի նկատմամբ «զրոյական հանդուրժողականության» քաղաքականությունը: Այնտեղ վիրուսի դեմ պայքարի խիստ միջոցներ են կիրառվում՝ չնայած աշխարհի երկրների մեծ մասը չեղարկել է կորոնավիրուսով պայմանավորված սահմանափակումները:
Ցույցերին զուգահեռ, վերջին օրերին Չինաստանում կորոնավիրուսի նոր դեպքերի ռեկորդային ցուցանիշներ են գրանցվել: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...