Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 11:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
NEWS.AM
18:09 30/11
NEWS.AM

Քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծմանն առնչվող հարցեր

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանն ընդունել է Ասիական զարգացման բանկի (ԱԶԲ) ներկայացուցիչներին:

Ողջունելով հյուրերին` նախարարի տեղակալն ընդգծել է, որ ԱԶԲ-ի հետ համագործակցությունը ՀՀ-ում կրթության բարեփոխումների աջակցության շարունակականության ապահովման առումով կարևոր նշանակություն ունի:

Կարեն Թռչունյանը տեղեկացրել է, որ Ազգային ժողովն ընդունել է «Կրթության` մինչև 2030 թվականը զարգացման պետական ծրագիրը», որտեղ ամրագրված թիրախային նպատակների իրագործման համար նախատեսվում է մշակել և հաստատել մինչև 2026 թվականի գործողությունների պլանը: Նախնական և միջին մասնագիտական ոլորտում շրջանառության մեջ է դրվել նոր օրենքի նախագիծը, որում ամրագրվել են աշխատանքի վրա հիմնված ուսուցման մասին դրույթները: Նշված ծրագրերում շեշտադրված է կրթություն-գիտություն-աշխատաշուկա կապի ամրապնդման անհրաժեշտությունը, որը ենթադրում է մասնավոր հատվածի հետ համագործակցություն:

Այս համատեքստում քննարկվել են պետություն-մասնավոր հատված համագործակցության արդյունավետ մոդելների նախագծման գործում ԱԶԲ աջակցության հնարավորությունները:

«Մենք գնահատում ենք ձեր մոտեցումները և պատրաստ ենք լավագույն փորձի կիրառմամբ և համագործակցությամբ նախագծել պետություն-մասնավոր հատված ճանապարհային քարտեզ՝ շոշափելի արդյունքներ գրանցելու հստակ նպատակադրմամբ»,- ասել է նախարարի տեղակալ Կարեն Թռչունյանը:

Քննարկման ընթացքում նշվել է, որ պետություն-մասնավոր հատված համագործակցության ճանապարհային քարտեզը ենթադրում է ենթակառուցվածքների զարգացման և կառավարման, ծառայությունների մատուցման առաջխաղացում, որին միտված են նաև կրթության ոլորտի ռազմավարական ծրագրերը:

Կողմերն անդրադարձել են նաև համագործակցության ընթացիկ և նախատեսվող ծրագրերին առնչվող մի շարք աշխատանքային հարցերի: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...