Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 13:35-ին

446008

435162

2129

8717
Service
...
SHAMSHYAN.COM
18:19 30/11
SHAMSHYAN.COM

Արտակարգ դեպք՝ Աշտարակ քաղաքում. թափառող շները հարձակվել են ու վնասվածքներ պատճառել տարեց կնոջը, վերջինս տեղափոխվել է հիվանդանոց, ի՞նչ են մտածում Արագածոտնի մարզպետն ու Աշտարակի քաղաքապետը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Այսօր՝ նոյեմբերի 30-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Արագածոտնի մարզում։ Ժամը 12։25-ի սահմաններում «Աշտարակ» ԲԿ-ից ոստիկանության Աշտարակի բաժին ահազանգ է ստացվել, որ «զույգ վերին և ստորին վերջույթների, դեմքի շրջանի շան կծած, պատռած-ջնջխած վերքեր» ախտորոշմամբ իրենց մոտ է տեղափոխվել մեծահասակ կին։


window.Ya.adfoxCode.create({ ownerId: 309667, containerId: 'adfox_162258106442238999', params: { p1: 'cpgju', p2: 'grij' } });

Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հիվանդանոց են մեկնել ոստիկանության Աշտարակի բաժնի հերթապահ խումբը՝ համայնքային ոստիկանության բաժանմունքի ավագ տեսուչ Անդրեասյանի գլխավորությամբ։

Ոստիկանները պարզել են, որ վիրավորը Աշտարակ քաղաքի բնակիչ՝ 87-ամյա Սիլվարդ Ս-ն է։

Մինչ բժիշկները օգնություն էին ցուցաբերում կնոջը, Աշտարակի ոստիկանները պարզել են, որ ժամը 11։30-ի սահմաններում Աշտարակ քաղաքի Սուրբ Սարգիս փողոցում թափառող շները հարձակվել են Սիլվարդ Ս-ի վրա՝ պատճառելով նրան նշված մարմնական վնասվածքները։

Ֆոտոլրագրողի տեղեկություններով՝ շների հարձակումը տարեց կնոջ վրա կանխվել է Աշտարակ քաղաքում բնակվող մի երիտասարդ տղայի շնորհիվ, ում անունը Միքայել է, և մինչ շտապօգնության ժամանումը, Միքայելը նաև օգնություն է ցուցաբերել անօգնական կնոջը։

Աշտարակ քաղաքում վերջին տարիներին քաղաքապետ Թովմաս Շահվերդյանի ակտիվ գործունեության շնորհիվ դրական փոփոխություններ կան, դա անհերքելի փաստ է։ Աշտարակում լուծվել է աղբահանության խնդիրը, ավելացել են կանաչ տարածքներն ու խաղահրապարակները, արտաքին լուսավորությամբ չի զիջում մայրաքաղաքին, սակայն թափառող շների դեմ պայքարում, չգիտես ինչու, Աշտարակի քաղաքապետարանը «կաղում է»։ Այս դեպքը պետք է ազդակ լինի ոչ միայն Աշտարակի քաղաքապետին, այլ նաև Արագածոտնի մարզպետին, հակառակ դեպքում թափառող շները մի իսկական պատուհաս են դարձել բնակիչների համար։  Իսկ Աշտարակ քաղաքում թափառող շների պակաս չկա։

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...