Հայաստանում կանայք 167 հազարով ավելի են տղամարդկանց թվից
ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Հայաստանի մշտական բնակչության թիվը 2 միլիոն 961 հազար 367 է: «Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է Վիճակագրական կոմիտեի տվյալներից։
Տղամարդկանց թիվը 1 միլիոն 397 հազար 169 է, կանանցը՝ 167 հազար քսանով ավելի՝ 1 միլիոն 564 հազար 198։