Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 13:23-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMTIMES.COM
19:28 30/11
ARMTIMES.COM

Տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել․ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԲԸՏՄ խորհրդի նիստին

ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը մասնակցել է 2022 թվականի նոյեմբերի 30-ին հրավիրված Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի կառավարման խորհրդի արտահերթ նիստին։ Քննարկվել են տեսչական մարմնի գործունեության, իրականացվող ստուգումներն առավել համակարգված, արդիական և օգտավետ դարձնելու վերաբերող հարցեր:
Այս մասին տեղեկացնում է Շրջակա միջավայրի նախարարույթունը։
Արայիկ Հարությունյանը գործընկերներին տեղեկացրել է, որ տեսչական մարմինների հետ կապված որոշակի գործընթացներ են մեկնարկել, որոնց գլխավոր նպատակն է բարձրացնել դրանց գործունեության արդյունավետությունը։ Աշխատակազմի ղեկավարի խոսքով այսօր շատ գործողություններ ձեռքով են իրականացվում և կա ժամանակակից գործիքակազմերի ներդրման և կիրառման լուրջ պահանջ․ դրանք և՛ կհեշտացնեն տեսչական մարմնի աշխատանքը, և՛ կբարձրացնեն դրա արդյունավետությունը։
Արայիկ Հարությունյանն անդրադարձել է նաև առկա օրենսդրական խնդիրներին, որոնք տարիներ շարունակ միայն արձանագրվել են՝ չստանալով համապատասխան լուծումներ։ Այդ ամենն աշխատակազմի ղեկավարի խոսքով ազդել է թե՛ տեսչական մարմինների գործունեության արդյունավետության վրա, և թե՛ հետագայում վարչարարության կիրառման առումով բազմաթիվ խնդիրներ է առաջացրել։
Աշխատակազմի ղեկավարը կարևորել է նաև կառավարման խորհուրդներում ընդունվող որոշումների իրականացման նկատմամբ հետևողականության դրսևորումը։
Շարունակելով աշխատակազմի ղեկավարի խոսքը, Շրջակա միջավայրի նախարարը խնդրել է գործընկերներին առավել ակտիվացնել կառավարման խորհրդի աշխատանքները, եթե կարիք կա գումարել նաև արտահերթ նիստեր, քանզի դա ոլորտում առկա խնդիրների քննարկման և միջոլորտային փոխհամաձայնեցման գալու լավագույն հարթակն է։
Նախարարն իր խոսքում անդրադարձել է նաև ոլորտային օրենսդրական բարեփոխումներին, որոնք ենթադրում են նաև վերահսկողական գործառույթի ուժեղացում, ինչն էլ իր հերթին ավելացնելու է տեսչական մարմնի ծանրաբեռնվածությունը՝ առաջարկելով այս ուղղությամբ ևս գործնական քայլեր ձեռնարկել։
Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի ղեկավար Հովհաննես Մարտիրոսյանը կառավարման խորհրդի կազմին է ներկայացրել օրակարգում ընդգրկված Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի գործունեության ծրագիրը հաստատելու և Հայաստանի Հանրապետության բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի 2023 թվականի ստուգումների տարեկան ծրագիրը հաստատելու վերաբերյալ հարցերը։
Նիստի ընթացքում քննարկման է ներկայացվել նաև օրակարգում չընդգրկված ևս մեկ հարց՝ Որակի ապահովման վարչության 2023 թվականի տարեկան գործունեության ծրագրի վերաբերյալ։ Դրանք արժանացել են կառավարման խորհրդի հավանությանը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...