Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 12:23-ին

446008

435162

2129

8717
Service
...
SHAMSHYAN.COM
20:29 30/11
SHAMSHYAN.COM

Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը Վայոց ձորի մարզում ներկայացրել է աջակցման ծրագրերը

Նոյեմբերի 30-ին ՀՀ Վայոց ձորի մարզպետ Արարատ Գրիգորյանն ընդունել է աշխատանքային այցով Վայոց ձորի մարզում գտնվող Հայկական Կարմիր խաչի ընկերության (ՀԿԽԸ) գործադիր տնօրեն Աննա Եղիազարյանին: Տեղեկացնում են Վայոց ձորի մարզպետարանից։



Հանդիպմանը ներկա են եղել նաև Վայոց ձորի մարզպետի խորհրդական Արմեն Դավթյանը, մարզպետարանի առողջապահության և սոցիալական ապահովության վարչության պետ Վասիլ Ասլանյանը և Հայկական Կարմիր խաչի ընկերության Վայոց ձորի մարզային մասնաճյուղի ներկայացուցիչ Սամվել Հովհաննիսյանը:



Քննարկվել են Վայոց ձորի մարզում ՀԿԽԸ կողմից իրականացվող և պլանավորվող գործունեությունը, առկա խնդիրներն ու մարտահրավերները:



Հայկական Կարմիր խաչի ընկերության գործադիր տնօրենը ներկայացրել է Վայոց ձորի մարզում՝ միայնակ, առավել խոցելի տարեցների, տուբերկուլյոզով հիվանդների, Covid-19 համավարակից տուժածների, այլ խոցելի խմբերի, 44-օրյա պատերազմի և 2022 թվականի սեպտեմբերի 13-14-ին Ադրբեջանի սանձազերծած ագրեսիայի հետևանքով տեղահանված անձանց և տուժած համայնքների համար աղետների կառավարման, բնակչության տեղաշարժի, սոցիալ-հոգեբանական և այլ ուղղություններով իրականացվող գործողությունները:



2022 թվականի սեպտեմբերի 13-ից մինչ օրս ՀԿԽԸ կողմից Վայոց ձորի մարզում տրամադրվել է 6255 միավոր մարդասիրական օգնություն՝ սննդի, հիգիենիկ պարագաների, հագուստի, առաջին օգնության պարագաների, գրենական պիտույքների, կենցաղային ու խոհանոցային իրերի, մահճակալների ու անկողնային պարագաների, ինչպես նաև առաջին հոգեբանական աջակցության տեսքով։



Հայկական Կարմիր խաչը սերտորեն համագործակցում է Վայոց ձորի մարզպետարանի, մարզի տեղական ինքնակառավարման մարմինների հետ՝ գնահատումների արդյունքում ձևավորվող խիստ կարիքի վրա հիմնված աջակցություն տրամադրելու և ծրագրեր իրագործելու համար: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...