ԱԱ-2022. Ֆրանսիան խաղաց ոչ ոքի, երկրորդ ուղեգիրը D խմբից նվաճեց Ավստրալիան (ֆոտո, վիդեո)
Աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրում աշխարհի չեմպիոն Ֆրանսիայի հավաքականը մրցեց Թունիսի թիմի հետ։ Դիդիե Դեշամի գլխավորած թիմը ոչ հիմնական մեկնարկային կազմով բավարարվեց ոչ ոքի արդյունքով՝ 1:1:
58-րդ րոպեին Թունիսի հավաքականի եւ ֆրանսիական «Մոնպելիեի» 31-ամյա հարձակվող Վահբի Խազրին բացեց խաղի հաշիվը։
BIG moments in Group D
58' Khazri puts #TUN 1-0 up
60' Leckie puts #AUS 1-0 up #AUS now heading through, as it stands pic.twitter.com/MAsJ4kIEXV
Ֆրանսիացիներին պարտությունից փրկեց Մադրիդի «Աթլետիկոյի» 31-ամյա հարձակվող Անտուան Գրիզմանի գոլն ավելացված 8-րդ րոպեին։
Ֆրանսիայի հավաքականը դեռ նախորդ տուրում էր երկու հաղթանակից հետո ապահովել փլեյ-օֆֆի ուղեգիրն ու առաջին տեղը խփած 6 գոլի շնորհիվ։
D խմբից երկրորդ ուղեգիրը նվաճեց Ավստրալիայի հավաքականը, որը նվազագույն հաշվով պարտության մատնեց Դանիայի թիմին եւ 6 միավորով գրավեց երկրորդ տեղը։
Ավստրալիայի թիմի հաղթական գոլը 60-րդ րոպեին խփեց ավստրալական «Մելբուրն Սիթիի» 31-ամյա հարձակվող Մեթյու Լեկին։
Not a bad time to score your first #FIFAWorldCup goal #FIFAWorldCup | #AUS pic.twitter.com/CxptCEiF33
Ֆրանսիայի հավաքականը 1/8 եզրափակիչում կմրցի C խմբի երկրորդ տեղը գրաված թիմի հետ, ավստրալացիների մրցակիցը կլինի C խմբի հաղթողը։
ԱԱ-2022․ D խումբ, երրորդ տուր
Թունիս - Ֆրանսիա` 1:1 (տեսանյութ)
Վահբի Խազրի, 58 - Անտուան Գրիզման, 90+8
Ավստրալիա - Դանիա՝ 1:0 (տեսանյութ)
Մեթյու Լեկի, 60
Մրցաշարային դրություն․ Ֆրանսիա՝ 7 միավոր, Ավստրալիա՝ 6, Թունիս՝ 2, Դանիա՝ 1։
C խումբ
Նոյեմբերի 30
Լեհաստան - Արգենտինա՝ 23:00 (Երեւանի ժամանակ)
Սաուդյան Արաբիա - Մեքսիկա՝ 23:00
Մրցաշարային դրություն․ Լեհաստան՝ 4 միավոր, Արգենտինա՝ 3, Սաուդյան Արաբիա՝ 3, Մեքսիկա՝ 1։