Հայ Eng
Service
...
ARMENPRESS.AM
21:52 30/11
ARMENPRESS.AM

Խաղաղապահների պատասխանատվության գոտում նոյեմբերի 30-ին միջադեպեր չեն գրանցվել

ԵՐԵՎԱՆ, 30 ՆՈՅԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ Լեռնային Ղարաբաղում առաքելություն իրականացնող ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում միջադեպեր չեն արձանագրվել:
«Արմենպրես»-ն այս մասին տեղեկանում է ՌԴ ՊՆ մամուլի հաղորդագրությունից:
«30 դիտակետերում ռուս խաղաղապահները շուրջօրյա վերահսկում են իրավիճակը և հրադադարի ռեժիմի պահպանումը։ Ռուսական զորախմբի պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել»,-նշվում է հաղորդագրությունում:
Պարեկություն է իրականացվել 3 ուղղություններով՝ Մարտունու, Մարտակերտի և Շուշիի շրջաններում: Նշվում է նաև, որ հնարավոր միջադեպերը կանխելու համար շարունակական փոխգործակցություն է պահպանվում Հայաստանի և Ադրբեջանի զինված ուժերի գլխավոր շտաբերի հետ: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...