Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 20:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
SHAMSHYAN.COM
22:42 30/11
SHAMSHYAN.COM

«Հանրապետական երկրաբանական ֆոնդ»-ը հանրապետության բացառիկ հարստություն է. Գնել Սանոսյան

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանն այսօր մասնակցել է «Հանրապետական երկրաբանական ֆոնդի» և ՀՀ ԳԱԱ Երկրաբանական գիտությունների ինստիտուտի Հովհաննես Կարապետյանի անվան երկրաբանական թանգարանի հիմնադրման 85-ամյակին նվիրված միջոցառմանը:


window.Ya.adfoxCode.create({ ownerId: 309667, containerId: 'adfox_162258106442238999', params: { p1: 'cpgju', p2: 'grij' } });

Նախարարը շնորհավորել է երկրաբանական ֆոնդի և երկրաբանական թանգարանի տնօրինությանը և աշխատակիցներին՝ ընդգծելով այս երկու կառույցների դերը Հայաստանի Հանրապետության երկրաբանության ոլորտում:

«Հանրապետական երկրաբանական ֆոնդն ունի իր կարևոր դերն ինչպես նոր ստացվող, այնպես էլ գրեթե մեկդարյա պատմության ընթացքում ստացված երկրաբանական տեղեկությունների հաշվառման, մշակման, ամփոփման և պահպանման աշխատանքներում։ Այն հաշվառում և պահպանում է ՀՀ ընդերքի մասին երկրաբանական գրեթե ողջ տեղեկատվությունը և մի տեղեկատվական բանկ է, որտեղ պահպանվող նյութերն ունեն կարևոր նշանակություն, հանդիսանում են հանրապետության բացառիկ հարստությունը և դրանց ապահով ու անվտանգ պահպանությունն անհրաժեշտություն և առաջնահերթություն է»,-ասել է նախարար Սանոսյանը՝ ավելացնելով, որ ակնառու է Հայաստանի երկրաբանության պատմության պահպանման և փոխանցման գործում երկրաբանական թանգարանի դերը, որը գրեթե մեկ դար շարունակ պահպանում, մշակում և սերունդներին է փոխանցում հսկայական փաստական նյութ՝ հնարավորություն ընձեռելով Հանրապետության երկրաբանական կառուցվածքի և ընդերքի հարստությունների վերաբերյալ տեսական պատկերացում կազմելուն:

Ողջույնի ու շնորհավորական խոսքից հետո ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը շնորհակալագրեր է հանձել «Հնարապետական երկարաբանական ֆոնդ» ՊՈԱԿ-ի մի շարք աշխատակիցների՝ երկարամյա և նվիրված աշխատանքի համար։

Միջացառման ավարտից հետո նախարարն այցելել է Երկրաբանական թանգարան։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...