Մեսին գերազանցեց Մարադոնայի ռեկորդը
Արգենտինայի հավաքականի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսին մեկնարկային կազմում մասնակցում է Լեհաստանի հավաքականի դեմ աշխարհի առաջնության խմբային փուլի վերջին տուրի հանդիպմանը։
Մեսին 22-րդ հանդիպումն է անցկացնում աշխարհի առաջնություններում։ Սա Արգենտինայի հավաքականի խաղացողների համար ռեկորդային ցուցանիշ է։
Մեսին գերազանցեց Դիեգո Մարադոնայի ռեկորդը՝ 21 խաղ աշխարհի առաջնություններում։
Մեսին ու Մարադոնան 8-ական գոլ են խփել աշխարհի առաջնություններում։ Արգենտինայի հավաքականի ռեկորդակիրը Գաբրիել Բատիստուտան է՝ 10 գոլ։