Հայ Eng
Service
...
ARMTIMES.COM
23:25 30/11
ARMTIMES.COM

Վաղաշեն գյուղի ՃՏՊ-ի հետևանքով կան տուժածներ և մեկ զոհ

Նոյեմբերի 30-ին՝ ժամը 20։37-ին, Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Վաղաշեն գյուղի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության օպերատիվ խումբը: Պարզվել է, որ բախվել են «ՎԱԶ-2101» և «Մերսեդես բենց սպրինտեր» (վարորդ՝ Պ. Պ., ծնված 1984 թ.) մակնիշների ավտոմեքենաները:
Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի վարորդը և «Մերսեդես բենց սպրինտեր» մակնիշի ավտոմեքենայի ուղևոր Տ. Ղ.-ն (ծնված 2008 թ.) տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել Մարտունի քաղաքի ԲԿ։ Բժիշկները նրանց առողջական վիճակը գնահատել են կայուն ծանր։
Փրկարարները հոսանքազրկել և փակել են «ՎԱԶ-2101» մակնիշի ավտոմեքենայի գազի բալոնի փականը, հատուկ տեխնիկայի օգնությամբ դուրս բերել անձը չպարզված ուղևորի դին և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...