Կատար2022․ Արգենտինան հաղթեց Լեհաստանին և դուրս եկավ փլեյ-օֆֆ
Ֆուտբոլի աշխարհի առաջնության 3-րդ տուրի խաղում «Ստեդիում 974» մարզադաշտում տեղի ունեցավ C խմբի Լեհաստան-Արգենտինա հանդիպումը։ Խաղն ավարտվեց 0։2 հաշվով՝ հօգուտ Արգենտինայի։
Հանդիպման 38-րդ րոպեին մրցավարը 11 մետրանոց նշանակեց Լեհաստանի դեմ՝ Լիոնել Մեսսիի նկատմամբ Վոյցեխ Շչեսնիի խախտման համար։ Ցավոք Մեսսին չկարողացավ հաղթել լեհ դարպասապահին, ով հետ մղեց դարպասի ձախ անկյունից կատարած հարվածը։
47-րդ րոպեին Նակալիստերը բացեց խաղի հաշիվը։ 68-րդ րոպեին Էցիո Ֆերնանդեսի փոխանցումից Խուլիան Ալվարեսը կրկնապատկում է հաշիվը։
Արգենտինան դուրս եկավ փլեյ-օֆֆ։