Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 08-02-2023՝ ժամը 05:23-ին

446008

435162

2129

8717
Service
...
NEWS.AM
07:52 01/12
NEWS.AM

«Փաստ». ԵՊՀ-ում նոր «չիստկա» են իրականացնո՞ւմ

«Փաստ» օրաթերթը գրում է. «Այլ ոլորտներին զուգահեռ նաև բուհական համակարգում, մասնավորաբար ԵՊՀ-ում ամբողջովին սեփական «իշխանությունը» հաստատելուց և իր ցանկալի անձանց կառավարման ղեկին «նշանակելուց» հետո Նիկոլ Փաշինյանը շարունակում է հնարավոր ու անհնար մեթոդներով ազատվել իրեն անցանկալի դասախոսներից։ «Փաստ» թերթի տեղեկություններով, իշխանությունները վերջին շրջանում անցել են հերթական «ռաունդին» և փորձում են անուղղակի կերպով «բլոկել» ընդդիմադիր հայացքներ ունեցող պրոֆեսորների և դասախոսների աշխատանքն ու գործունեությունը։

Մեր աղբյուրը փոխանցում է, որ ԵՊՀ տարբեր ֆակուլտետներում, այդ թվում՝ մասնավորաբար արևելագիտաության և միջազգային հարաբերությունների ֆակուլտետներում մի շարք դասախոսների դրույքներ են կրճատվել, իսկ այդ փաստի վերաբերյալ ո՛չ դեկանատում, ո՛չ էլ ռեկտորատում որևէ հիմնավոր ու բովանդակային պարզաբանում չի ներկայացվել։ Ավելին, որոշ դասախոսների օրերս հայտնել են, որ իրենց առարկաները հունվարից այլևս չեն լինելու կրթական ծրագրում։

Ի դեպ, մեր ունեցած տեղեկություններով, ընդդիմադիր հայացքներ ունեցող դասախոսների կողմից նախաձեռնություն է եղել աշխարհի առաջատար բուհերի հայտնի 3-4 դասախոսի հրավիրել ԵՊՀ՝ դասախոսությունների շարք կարդալու նպատակով, ինչը համալսարանի ղեկավարությունն արգելել է։ Հավելենք, որ ըստ մեր տեղեկությունների, այս ֆոնին ԵՊՀ ղեկավարությունը բավական ցավոտ է տարել օրերս արևելագիտության ֆակուլտետի դեկանի վերընտրվելու հանգամանքը»:

Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...