Խորվաթիան կիսաեզրափակիչում է, Բրազիլիան տուն է գնում
Ֆուտբոլի աշխարհի առաջնությունում կայացավ քառորդ եզրափակիչի առաջին խաղը՝ Խորվաթիա – Բրազիլիա։ Խաղի 90 րոպեներն ավարտվեցին 0-0․ լրացուցիչ ժամանակ Նեյմարն առաջ մղեց բրազիլացիներին, բայց խաղավերջում Պետկովիչի գոլը վերականգնեց հավասարությունը՝ 1-1։
Կիսաեզրափակչի ուղեգիրը որոշվեց 11 մետրանոց հարվածներով, որտեղ Խորվաթիան հաղթեց 4-2 հաշվով։ Բրազիլիայից վրիպեցին Ռոդրիգոն և Մարկինյոսը։