Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 22:47-ին

446008

435162

2129

8717
Service
...
NEWS.AM
01:05 10/12
NEWS.AM

ԱԱ-2022․ Արգենտինան ու Նիդեռլանդները պայքարը կշարունակեն լրացուցիչ ժամանակում (ֆոտո, վիդեո)

Աշխարհի առաջնության քառորդ եզրափակիչի երկրորդ խաղում Ամերիկայի գավաթակիր Արգենտինայի հավաքականը մրցում է Նիդեռլանդների թիմի հետ։

Հիմնական ժամանակն ավարտվեց ոչ ոքի՝ 2:2:

35-րդ րոպեին ֆրանսիական ՊՍԺ-ի 35-ամյա հարձակվող Լիոնել Մեսիի փոխանցումից հետո խաղի հաշիվը բացեց Մադրիդի «Աթլետիկոյի» 24-ամյա պաշտպան Նաուել Մոլինան (տեսանյութ)։

73-րդ րոպեին Արգենտինայի առավելությունը կրկնապատկեց Լիոնել Մեսին, որն արդյունավետ իրացրեց 11-մետրանոցը (տեսանյութ)։ Մեսին աշխարհի առաջնություններում խփեց իր 10-րդ գոլը եւ հավասարվեց ազգային թիմի ռեկորդակիր Բատիստուտային։

#FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/r3jQKGWvoN

Հոլանդացիները հաշվի տարբերությունը կրճատեցին 83-րդ րոպեին։  Ամստերդամի «Այաքսի» 30-ամյա կիսապաշտպան Ստեւեն Բերգխեյսի փոխանցումից հետո աչքի ընկավ թուրքական «Բեշիկթաշի» 30-ամյա հարձակվող Վաուտ Վեգհորստը (տեսանյութ)։

Ավելացված 11-րդ րոպեին էլ Վոգհորստը տուգանայինի խաղարկումից հետո դուբլ ձեւակերպեց (տեսանյութ)։  Գոլային փոխանցումը կատարեց իտալական «Ատալանտայի» 24-ամյա կիսապաշտպան Տյոն Կոպմեյներսը։

Նշանակվել է լրացուցիչ ժամանակ։

#FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/0ZBDFOCZpE

Արգենտինան  կիսաեզրափակիչում կմրցի աշխարհի փոխչեմպիոն Խորվաթիայի հետ, որը պայքարից դուրս է թողել Բրազիլիային։

ԱԱ-2022, քառորդ եզրափակիչ

Նիդեռլանդներ - Արգենտինա՝ 2:2 (հիմնական ժամանակ)

Վաուտ Վեգհորստ, 83, 90+11 - Նաուել Մոլինա, 35, Լիոնել Մեսի, 73, 11մ

... wenn du Virgil entwischt bist. #NEDARG #FIFAWorldCup pic.twitter.com/7VH0nPv57i

The creator #FIFAWorldCup | #Qatar2022 pic.twitter.com/dMlSTcCHPQ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...