Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 20:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMSPORT.AM
01:55 10/12
ARMSPORT.AM

Արգենտինայի հավաքականը դրամատիկ պայքարում 11 մետրանոցներով հաղթեց Նիդերլանդներին

ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում Արգենտինան մրցում էր Նիդերլանդների հավաքականի հետ։
Հանդիպման հաշիվը 35-րդ րոպեին բացեց արգենտինացիների պաշտպան Նաուել Մոլինան՝ եզրափակելով Լեո Մեսսիի փոխանցումը։
73-րդ րոպեին արդեն Մեսսին դարձավ գոլի հեղինակ՝ հստակ իրացնելով Մարկուս Ակունյայի վաստակած 11 մետրանոց հարվածը։
Խաղավարտից 7 րոպե առաջ Վուտ Վեգհորստը կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ 90+11-րդ րոպեին 30-ամյա հարձակվողը դուբլ գրանցեց։ Այդ գոլի շնորհիվ հաշիվը դարձավ 2։2 և խաղը տեղափոխվեց լրացուցիչ ժամանակ։
Թիմերը 30 րոպեում գոլ չխփեցին և հաղթողը որոշվեց հետխաղային 11 մետրանոց հարվածաշարում, որտեղ ավելի ուժեղ գտնվեցին Արգենտինայի հավաքականի ֆուտբոլիստները։
Արգենտինայի հավաքականը կիսաեզրափակիչում կմրցի Խորվաթիայի հավաքականի հետ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...