Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 21:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
TERT.AM
07:29 10/12
TERT.AM

Հաջորդ շաբաթ Ջերմուկում տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը․ «Հրապարակ»

«Հրապարակ» թերթը գրում է․ «Իշխանական կուսակցությունը՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, եկող շաբաթ մեկնելու է Ջերմուկ։ Դեկտեմբերի 17-ին տեղի կունենա ՔՊ-ի քաղաքական խորհրդի անդրանիկ նիստը։ Հիշեցնենք, որ խորհուրդը նոր մարմին է, դրա անդամներն են ՔՊ վարչության անդամները, ԱԺ մշտական հանձնաժողովների ՔՊ-ական նախագահները, ինչպես նաեւ տարածքային խորհրդի ղեկավար կազմի ներկայացուցիչները։ Մարմինը ձեւավորվել է ՔՊ վերջին համագումարի ընթացքում՝ ՀՀԿ խորհրդի նմանությամբ, որն ուներ ե՛ւ վարչություն՝ գործադիր մարմին, ե՛ւ խորհուրդ։ Իսկ խմբակցությունում երեկ բողոքում էին, թե հավաքվել՝ հավաքվել էր, կարող էին մեզ էլ հրավիրել եւ տարեվերջյան ամփոփում անել, ձեռքի հետ էլ՝ հավաքույթ, քեֆ-ուրախություն։

Նշենք, որ հավաքը կանցկացվի «Ջերմուկ հայաթ» ամենաթանկ հյուրանոցում, որը տեղակայված է նախկինում ՀՀԿ-ի, հիմա ՔՊ-ի սրտի օլիգարխ Աշոտ Արսենյանի «Արմենիա» հյուրանոցի դեմդիմաց։ «Ջերմուկ հայաթ»-ը պատկանում է Վայոց Ձորի ՀՀԿ-ական նախկին մարզպետ Սամվել Սարգսյանին, ով նաեւ Մոսկվայի «Արարատ հայաթ»-ի տերն է»։

Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...