Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 22:23-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMSPORT.AM
09:37 10/12
ARMSPORT.AM

Զիեշը Մարոկկոյի հավաքականում խաղալու համար ստացած գումարներն ուղղում է կարիքավորներին

«Չելսիի» և Մարոկկոյի հավաքականի կիսապաշտպան Հակիմ Զիեշն ազգային հավաքականում հանդես է գալիս հատուկ պայմաններով։ Այս մասին իր սոցիալական ցանցում հայտնում է ինսայդեր Խալեդ Բեյդունը։
Աղբյուրի փոխանցմամբ՝ խաղացողը ազգային հավաքականում խաղալու համար վաստակած ոչ մի դոլար չի վերցրել։ Նա հասույթը տալիս է իր թիմի աշխատակիցներին և իր հայրենի երկրում աղքատ ընտանիքներին: Հակիմը ազգային հավաքականի գույները պաշտպանում է 2015 թվականից, մինչդեռ նա ծնվել է Հոլանդիայում։
2018 թվականին Զիեշը մասնակցել է Ռուսաստանում կայացած աշխարհի առաջնությանը։ Մրցաշարում նա հանդիպումներ է անցկացրել Իրանի, Պորտուգալիայի և Իսպանիայի հետ։ Կատարում ընթացող աշխարհի առաջնությունում նա գոլի հեղինակ է դարձել Կանադայի հետ խմբային փուլի վերջին խաղում (2:1):
Դեկտեմբերի 10-ին Մարոկկոյի հավաքականը ԱԱ 2022-ի քառորդ եզրափակիչում կմրցի Պորտուգալիայի հետ։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...