Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 21:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARARATNEWS.AM
10:36 10/12
ARARATNEWS.AM

Բացել ենք AEF խորը ինժեներական կրթական լաբորատորիա․ Գոռ Վարդանյան

Այսօր Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Վանաձորի մասնաճյուղում Գյումրու տեղեկատվական տեխնոլոգիաների կենտրոնի հետ գործակցությամբ բացել ենք AEF խորը ինժեներական կրթական լաբորատորիա, հայտնում է համալսարանի ռեկտոր Գոռ Վարդանյանը։
«Նոր լաբորատորիան ամբողջությամբ նորոգվել և համալրվել է համակարգչային ու ինժեներական սարքավորումներով։ Պետք է նշեմ, որ Պոլիտեխնիկի Գյումրու մասնաճյուղում նման լաբորատորիա արդեն գործում է։
Իմ խոսքում հատուկ շեշտել եմ, որ բարձրագույն կրթության հաջողությունները պայմանավորված են հանրակրթության արդյունքում ձևավորված պոտենցիալից։ Կասկած չկա, որ այս լաբորատորիան նախորդների պես ևս հնարավորություն է տալու աշակերտներին զարգացնել նոր հմտություններ, թե նախագծման, թե ծրագրավորման ասպարեզներում։
Նման լաբորատորիաները լուծում են երկու առանցքային խնդիր՝ միջավայրի և բովանդակության։ Մեր գործընկերների հետ գործակցությամբ լուծել ենք միջավայրի բովանդակային մասը և պետք է մասնագետների հետ լուծենք փաստացի գիտելիքի արդյունավետ փոխանցումը սովորողներին։
Պոլիտեխնիկի մարզային կառույցները համալսարանի ամենօրյա ուշադրության առանցքում են։ Մեզ համար շատ կարևոր է, որ Հայաստանի մարզերում համաչափ զարգանա ինժեներական կրթությունը։ Այսօր մենք շղթայական խնդիր ենք լուծում՝ հանրակրթությունից բարձրագույն կրթություն։ Նպատակը՝ մրցունակ կադրերի ապահովումն է աշխատաշուկայում։ Բայց դա չի նշանակում, որ պետք է ուսանողները լքեն իրենց տարածաշրջանը։ Պետք է մնան և տեղում իրենց գործունեությամբ զարգացնեն տեխնոլոգիական միջավայրը։
Մեզ մոտ կարծես այլևս ավանդույթ է՝ ամեն ամիս համալսարանի որևէ մասնագիտությամբ կյանքի է կոչվում ևս մեկ նորարար լաբորատորիա։ Դա ինքնանպատակ չէ, այն իրականացնում ենք մասնավոր ոլորտի գործընկերների հետ, քանի որ այդպես մասնավորի խնդիրները գալիս են կրթական միջավայր, ստանում մասնագիտական լուծումներ՝ որակյալ կադրերի ներգրավմամբ։
Առջևում ևս նոր լաբորատորիաներ են բացվելու, դրանց մասին առաջիկայում»,-նշել է նա։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...