Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 04-02-2023՝ ժամը 13:23-ին

446008

435162

2129

8717
Service
...
LRAGIR.AM
11:38 10/12
LRAGIR.AM

ԱՀ ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը ԼՂՀ անկախության հանրաքվեի, ԼՂՀ Սահմանադրության օրվա և Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրվա առթիվ ուղերձ է հղել

Սիրելի´ հայրենակիցներ Ամբողջ աշխարհում դեկտեմբերի 10-ը նշանավորվում է որպես Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օր:
Արցախում 3 տասնամյակից ավելի է` դեկտեմբերի 10-ը նշվում է նաև որպես պետական անկախության հանրաքվեի և ԼՂՀ Սահմանադրության oր: 1991 թվականի այս օրը Արցախի բնակչությունը ԼՂՀ անկախության հանրաքվեով արտահայտել է անկախ պետություն ունենալու իր կամքն ու նվիրվածությունը, իսկ 2006 թվականի նույն օրը ժողովրդավարական և օրինական երկիր ստեղծելու պատրաստակամությամբ ընդունել է ԼՂՀ Սահմանադրությունը:
Մարդու իրավունքների պաշտպանության միջազգային օրը պատահական չէր ընտրված. Արցախյան շարժումը, Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ծնունդն ու գոյությունը մարդու իրավունքների, հիմնարար սկզբունքների, ժողովուրդների հավասարության և նրանց ինքնորոշման իրավունքի անքակտելի մասն են:
Արցախահայությունը, հավատարիմ երկու հանրաքվեներով արտահայտած իր ցանկությանն ու անփոփոխ դիրքորոշմանը, այսօր էլ նույն վճռականությամբ ու նվիրվածությամբ պատրաստ է տեր կանգնելու և ամրապնդելու անկախ պետականության ձեռք բերած արժեքները, ապրելու, շենացնելու և զարգացնելու բազմաթիվ կորուստների ու զրկանքների գնով պահպանած պապենական հողը, պայքարելու իր իրավունքի ինքնորոշման արդարացի լուծման համար:
Արցախի լիակատար ազատության, մեր ժողովրդի ոտնահարված իրավունքների վերականգնման պայքարը դեռ ավարտված չէ․ այն շարունակվում է։ Մեր ընտրած ուղուց այլևս շրջադարձ չկա, այն արդար է և սրբագործված մեր հերոս նահատակների արյամբ: Խաղաղություն մեր Հայրենիքին, ամուր կամք, համբերություն և բարեկեցություն հերոսական մեր ժողովրդին:
ԱՀ ԱԺ լրատվության և հանրության հետ կապերի բաժին fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
HRAPARAK.AM
09:30 04/02
HRAPARAK.AM

Փոփոխություններ
Մանրամասներ
  
Բեռնվում է...