Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 01-02-2023՝ ժամը 23:59-ին

446008

435162

2129

8717
Service
...
AYSOR.AM
11:51 10/12
AYSOR.AM

Հայաստանն ու Ռուսաստանը պայմանավորվել են Վերին Լարսի անցակետում ռենտգեն-զննություն իրականացնող սարքավորումների թիվն ավելացնել ևս մեկով

Հայաստանը Ռուսաստանին կապող միակ ցամաքային ճանապարհին` Վերին Լարսում, հարյուրավոր բեռնատարներ են հերթերի մեջ մնացել։ Ամիսներ շարունակ Լարսում այս խնդիրը չի կարգավորվում, ինչի հետևանքով հայ արտահանողները մեծ վնասներ են կրել:

Aysor.am-ը ՀՀ պետական եկամուտների կոմիտեից փորձել է հասկանալ՝ ի՞նչ են անում այս խնդրին լուծում տալու համար:

Մեր գրավոր հարցմանն ի պատասխան՝ ՊԵԿ-ից հայտնել են, որ Վերին Լարսի անցակետում ներկայումս ստեղծված կուտակումերը և, հետևաբար, Վրաստանի տարածքում ապրանքներ տեղափոխող տրանսպորտային միջոցների երկարատև գտնվելը հիմնականում պայմանավորված են Ռուսաստանի անվտանգության դաշնային ծառայության կողմից իրականացվող անվտանգային միջոցառումներով:

«Այս առումով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն ունի սահմանափակ գործիքակազմ՝ անվտանգային միջոցառումների վրա ազդեցություն ունենալու համար: Ստեղծված իրավիճակի արագ կարգավորման նպատակով ՀՀ պետական եկամուտների կոմիտեն պարբերաբար քննարկումներ է ունենում ՌԴ և Վրաստանի մաքսային ծառայությունների հետ», - նշել են ՊԵԿ-ից:

Aysor.am-ին ՊԵԿ-ից հայտնել են նաև, որ ռուսական կողմի հետ ունեցած աշխատանքային քննարկումների արդյունքում պայմանավորվածություն է ձեռք բերվել Վերին Լարսի անցակետում ռենտգեն-զննություն իրականացնող սարքավորումների թիվը ևս մեկով ավելացնելու շուրջ, որը էականորեն կավելացնի անցակետի անցողունակությունը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...