Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 02-02-2023՝ ժամը 21:11-ին

446008

435162

2129

8717
Service
...
A1PLUS.AM
12:12 10/12
A1PLUS.AM

Շենգավիում հրազենով կատարված սպանության և սպանության փորձի դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ

Պարզվում են 2022թ․ դեկտեմբերի 9-ի ուշ երեկոյան Երևան քաղաքի Շենգավիթ վարչական շրջանում գտնվող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ տեղի ունեցած հրաձգության արդյունքում կատարված սպանության և սպանության փորձի հանգամանքները: Հայտնում է քննչական կոմիտեն։
09.12.2022թ.՝ ժամը 23:55-ին, ‹‹Էրեբունի›› բժշկական կենտրոնից հաղորդում է ստացվել, որ ‹‹հրազենային վիրավորում›› ախտորոշմամբ Երևան քաղաքի Բագրատունյաց 54 հասցեից հրազենային վիրավորում ախտորոշմամբ բուժօգնության է տեղափոխվել 31-ամյա և 27-ամյա երկու տղամարդ, որոնցից առաջինը, գիտակցության չգալով, մահացել է:
ՀՀ ՔԿ ԵՔՔՎ Շենգավիթ վարչական շրջանի քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 44-155-րդ հոդվածի 1-ին մասով, 155-րդ հոդվածի 1-ին մասով և 335-րդ հոդվածի 1-ին մասով նախաձեռնվել է քրեական վարույթ:
Որոշում է կայացվել քրեական վարույթի նախաքննությունը քննչական խմբին հանձնարարելու մասին:
Դեպքի վայր հանդիսացող ‹‹Paradise hotel›› հյուրանոցի մոտ զննությամբ հայտնաբերվել են կրակված գնդակ, պարկուճներ, գետնին, դեպքի վայրում գտնվող ավտոմեքենաների վրա հայտնաբերվել են արնանման հետքեր:
Հարցաքննվել են բազմաթիվ անձինք։ Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակներում նշանակվել են դատաբժշկական, դատահետքաբանական, դատաքիմիական և դատաձգաբանական փորձաքննություններ:
Իրականացվում են ապացուցողական, վարութային գործողություններ, ինչպես նաև` օպերատիվ-հետախուզական միջոցառումներ` դեպքի բոլոր հանգամանքները, կատարված առերևույթ հանցանքի շարժառիթը և  ենթադրյալ հանցանք կատարած անձին(անձանց) պարզելու նպատակով։
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ,քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...