Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 08-02-2023՝ ժամը 04:11-ին

446008

435162

2129

8717
Service
...
ARMENPRESS.AM
13:04 10/12
ARMENPRESS.AM

ՀՀ-ն կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում համագործակցության ՌԴ-ի նախաձեռնությունները. Գոնչար

ԵՐԵՎԱՆ, 10 ԴԵԿՏԵՄԲԵՐԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայկական կողմը կառուցողական է ընկալում կենսաանվտանգության ոլորտում Ռուսաստանի համագործակցության նախաձեռնությունները՝ երկկողմ, ինչպես նաև՝ ՀԱՊԿ-ի ու ԱՊՀ-ի շրջանակներում։ Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, այս մասին ՏԱՍՍ-ին տված հարցազրույցում ասել է Ռուսաստանի ԱԳՆ ԱՊՀ երկրների չորրորդ դեպարտամենտի տնօրեն Դենիս Գոնչարը:
«2021 թվականի մայիսի 6-ին Սերգեյ Լավրովի ՝ Հայաստան կատարած այցի ընթացքում ստորագրվել է կենսաբանական անվտանգության ապահովման հարցերի շուրջ երկկողմ միջկառավարական փոխըմբռնման հուշագիր։ Դրա դրույթներին համապատասխան՝ ընթացիկ տարվա մարտին տեղի են ունեցել կենսաբանական անվտանգության վերաբերյալ օգտակար միջգերատեսչական խորհրդակցություններ։ Հայ գործընկերներին ցուցադրվել են բժշկակենսաբանական անվտանգության ոլորտում ռուսական մշակումները։
Տեսնում ենք, որ Երևանում պատրաստ են մեծացնել համագործակցությունը ռուս գործընկերների հետ՝ ներառյալ օրենսդրական կարգավորման փորձի ուսումնասիրությունը, ենթակառուցվածքների կատարելագործումը, կադրերի պատրաստումն ու որակավորման բարձրացումը, պատվաստանյութերի և բժշկատեխնիկական սարքավորումների համատեղ արտադրությունը»,- ասել է Գոնչարը: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...