Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 09:23-ին

446309

435162

2428

8719
Service
...
ARARATNEWS.AM
16:47 24/01
ARARATNEWS.AM

Թասմագամբետովն ու Պատրուշևը քննարկել են ՀԱՊԿ սահմանների երկայնքով տիրող իրավիճակը

Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության գլխավոր քարտուղար Իմանգալի Թասմագամբետովը հանդիպել է Ռուսաստանի անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևի հետ: Այս մասին հայտնեցին ՀԱՊԿ-ի մամուլի ծառայությունից:
Նշվում է, որ ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղարը շնորհավորել է Թասմագամբետովին ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի պաշտոնը ստանձնելու առթիվ և պատրաստակամություն է հայտնել աջակցել առաջադրանքների իրականացման հարցում, որոնք ծառացած են ՀԱՊԿ քարտուղարության առջև:
Կողմերը քննարկել են մի շարք միջազգային հարցեր, մտքեր են փոխանակել ՀԱՊԿ սահմանների երկայնքով ստեղծված իրավիճակի մասին: Ուշադրություն է դարձվել ՀԱՊԿ-ի հեղինակության բարձրացմանը և Կազմակերպության համագործակցությանը միջազգային այլ կազմակերպությունների հետ:
Կողմերը մեծ ուշադրություն են հատկացրել այն որոշումների իրականացմանը, որոնք կայացվել են ՀԱՊԿ անդամ պետությունների կողմից 2022 թվականին: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...