Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 09:35-ին

446309

435162

2428

8719
ARMTIMES.COM
18:12 24/01
ARMTIMES.COM

Նվիրաբերված 100 տոննա հումանիտար բեռը հնարավոր չէ հասցնել Արցախ․ բանակցություններ են տարվում ռուս խաղաղապահների հետ

«Հայաստան» հիմնադրամի կողմից Արցախին հրատապ մարդասիրական աջակցություն ցուցաբերելու ծրագրի շրջանակներում նվիրաբերած 100 տոննա պարենային մթերքն այս պահին գտնվում է Գորիս քաղաքում, և Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհի արգելափակման պատճառով հնարավոր չէ այն հասցնել Արցախ:
Ռուս խաղաղապահ զորակազմի հրամանատարության հետ բանակցություններ են տարվում ստեղծված ճգնաժամային իրավիճակում հումանիտար բեռը Արցախի Հանրապետություն հասցնելու ուղղությամբ:
Այս մասին տեղեկացնում է ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունը։
Բեռը տեղափոխելու հնարավորության դեպքում՝ այն կպահեստավորվի ԱՀ սոցիալական զարգացման և միգրացիայի նախարարությունում և անվճար կբաշվի սոցիալապես խոցելի խմբերին՝ ըստ նախարարության ցուցակների:
Նախարարությունը նշված իրավիճակում անթույլատրելի է համարում այս թեմայի շուրջ համացանցով և բնակչության շրջանում մանիպուլյատիվ տեղեկությունների տարածումը, որոնք հանրությանը բացահայտ մոլորեցնելու նպատակ են հետապնդում: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...