Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 10:59-ին

446309

435162

2428

8719
Service
...
NEWS.AM
18:12 24/01
NEWS.AM

Հունգարիան, Ռումինիան, Բուլղարիան եւ Սլովակիան խնդրում են ԵՀ-ին ապահովել ադրբեջանական գազի մատակարարումները Եվրոպա

Ռումինիան, Բուլղարիան եւ Սլովակիան դիմել են Եվրահանձնաժողովին՝ խնդրելով միջոցներ հատկացնել Եվրոպային ադրբեջանական գազի մատակարարումների նպատակով ենթակառուցվածքների զարգացման համար։ Այս մասին Հունգարիայի արտաքին գործերի նախարար Պետեր Սիյարտոն հայտարարել է Ադրբեջանի էկոնոմիկայի նախարար Միխայիլ Ջաբբարովի հետ մամուլի ասուլիսում, փոխանցում է «ՌԻԱ Նովոստին»։

Սիյարտոյի խոսքով՝ ռումինացիների, բուլղարացիների եւ սլովակների հետ Հունգարիան ԵՀ-ից առաջնահերթ կերպով պահանջել է ֆինանսական աջակցություն տրամադրել տարածաշրջանում ենթակառուցվածքների զարգացման համար, որոնք անհրաժեշտ են ադրբեջանական գազի ավելացված քանակությունը Թուրքիայի, Բուլղարիայի, Ռումինիայի, Հունգարիայի եւ Սլովակիայի միջով անցնող երթուղու մեջ ներառելու համար:

Ինչպես նշել է Հունգարիայի ԱԳՆ ղեկավարը, խոսքը ենթակառուցվածքների զարգացման, նոր փոխկապակցիչների կառուցման եւ արդեն առկա կարողությունների մեծացման մասին է։

«Մենք ողջունում եւ հարգում ենք Ադրբեջանի ցանկությունը՝ մինչեւ 2027 թվականը կրկնապատկել խողովակաշարերի թողունակությունը, որով նա կարող է գազ մատակարարել այստեղից Եվրոպա»,- ասել է Սիյարտոն:

Սեպտեմբերին թյուրքական պետությունների էներգետիկայի նախարարների հանդիպման ժամանակ Սիյարտոն հայտարարել է, որ Ադրբեջանից Եվրոպա եկող գազի ծավալը մոտակա տարիներին կկրկնապատկվի՝ դա անվանելով եվրոպական էներգակիրների դիվերսիֆիկացման ամենաիրական հնարավորությունը։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
1LURER.AM
10:00 09/02
1LURER.AM

ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ
FREENEWS.AM
02:38 09/02
FREENEWS.AM

Ասիական ինդեքսներ
Մանրամասներ
  
Բեռնվում է...