Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 10:23-ին

446309

435162

2428

8719
Service
...
PANORAMA.AM
18:49 24/01
PANORAMA.AM

Կասյանովը չի բացառում Վրաստանից ուկրաինացիների տարհանումը

Վրաստանում Ուկրաինայի դեսպանատունը չի բացառում Ուկրաինայի քաղաքացիների տարհանումը Վրաստանից, եթե նրանք վտանգի տակ հայտնվեն Մոսկվայի և Թբիլիսիի միջև ուղիղ ավիափոխադրումների վերականգնումից և ռուսների՝ Վրաստան նոր զանգվածային ներհոսքից հետո, Европейская правда-ին տված հարցազրույցում հայտարարել է Վրաստանում Ուկրաինայի գործերի ժամանակավոր հավատարմատար Անդրեյ Կասյանովը։
«Ուղիղ օդային հաղորդակցության վերականգնման և անվտանգության իրական սպառնալիքների բազմապատկման դեպքում դեսպանատունը չի բացառում, որ կդիմի միջազգային գործընկերներին և միջազգային կազմակերպություններին՝ քննարկելու նպատակով Վրաստանից Ուկրաինայի քաղաքացիների զանգվածային տարհանմանն աջակցելու հնարավորությունը»,- Aliq.ge-ի փոխանցմամբ՝ ասել է Կասյանովը։
Նշվում է, որ Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը գովաբանել է Վրաստանին և նրա կառավարությանը՝ Արևմուտքին ընդդիմանալու համար: Լավրովի խոսքով, Արևմուտքն իր քմահաճույքներով խոչընդոտում է Վրաստանի, Աբխազիայի և Հարավային Օսիայի միջև երկխոսությանը:
Ի դեպ, Ռուսաստանը Վրաստանի հետ ուղիղ չվերթները չեղարկել էր 2019 թվականի հուլիսի 8-ից, այսպես կոչված` «Գավրիլովի գիշեր» անվամբ հայտնի իրադարձություններից հետո։ Ռուս պատգամավոր Սերգեյ Գավրիլովի գլխավորությամբ ռուսական պատվիրակության ներկայությունը թբիլիսյան Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովին` միանշանակ չընդունվեց, ինչին հետևեցին հակառուսական բազմամարդ բողոքի ակցիաները։
Հարկ է նշել նաև, որ Մոսկվան պարբերաբար խոսում է «համապատասխան նախապայմանների» դեպքում դեպի Թբիլիսի թռիչքների հավանական վերականգնման մասին։
Լավրովի հայտարարությունների արձագանքների մասին ավելի մանրամասն՝ ներքոնշյալ հրապարակման մեջ. fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
1LURER.AM
10:00 09/02
1LURER.AM

ԱԺ նիստ | ՈՒՂԻՂ
Մանրամասներ
  
Բեռնվում է...