Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 09:23-ին

446309

435162

2428

8719
Service
...
NEWS.AM
19:15 24/01
NEWS.AM

Լեհաստանը գերմանական Leopard-2 տանկերը Ուկրաինային փոխանցելու թույլտվություն է խնդրել Գերմանիայից

Լեհաստանը պաշտոնապես թույլտվություն է խնդրել Գերմանիայից՝ Leopard-2 տանկերը Ուկրաինային փոխանցելու համար: Գերմանիայի պաշտոնատար անձինք dpa լրատվական գործակալությանը հաստատել են, որ ստացել են դիմումը եւ հայտարարել են, որ այն կդիտարկվի «արագ կարգով»:

Արտաքին գործերի նախարար Անալենա Բերբոքն ավելի վաղ հայտարարել էր, որ Բեռլինը չի խանգարի Լեհաստանին տանկեր մատակարարել Կիեւին, հայտնում է AP-ն։

Լեհաստանի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը նաեւ կոչ է արել Գերմանիային «Լեոպարդ-2 տանկերով միանալ Ուկրաինային աջակցող երկրների կոալիցիային»՝ նկատի ունենալով վերջին ճնշումը Բեռլինի վրա՝ իր որոշ զրահամեքենաներ ուղարկելու համար։ «Սա մեր ընդհանուր գործն է, քանի որ մենք խոսում ենք ամբողջ Եվրոպայի անվտանգության մասին»,- գրել է Բլաշչակը Twitter-ում։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Սթոլթենբերգը կոչ է արել շուտափույթ նոր սպառազինություններ մատակարարել Ուկրաինային։ «Պատերազմի այս որոշիչ պահին մենք պետք է Ուկրաինային ավելի ծանր եւ առաջադեմ համակարգեր տրամադրենք, եւ մենք պետք է դա ավելի արագ անենք»,- ասել է նա երեքշաբթի օրը Բեռլինում Գերմանիայի պաշտպանության նախարար Բորիս Պիստորիուսի հետ բանակցություններից հետո: fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...