ԱՄՆ-ն սպառնացել է ուժեղացնել ճնշումը Չինաստանի վրա իրանական նավթի գնման համար
Եթե Չինաստանը շարունակի մեծ քանակությամբ նավթ գնել Իրանից, ԱՄՆ իշխանություններն իրենց իրավունք կվերապահեն ուժեղացնել ճնշումը Պեկինի հանդեպ։ Չինաստանի և Իրանի միջև առևտրային կապերի ավելացումը հակասում է Թեհրանի դեմ նոր սահմանափակումներ մտցնելու Վաշինգտոնի պլաններին, որոնք ուղղված են հանրապետության միջուկային ծրագրի զսպմանը: Այս մասին հայտնում է gazeta կայքը՝ վկայակոչելով ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի աշխատակազմի Իրանի հարցով հատուկ բանագնաց Ռոբերտ Մալլիի համապատասխան հայտարարությունը: