Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 09:11-ին

446309

435162

2428

8719
Service
...
1IN.AM
19:50 24/01
1IN.AM

Ռուսաստանից Վրաստան զբոսաշրջիկների թիվն աճել է 5 անգամ. նոր վիճակագրություն

2022 թ.-ին Վրաստան է այցելել Ռուսաստանի շուրջ 1,1 միլիոն քաղաքացի, ինչը 410,5 %-ով ավելի է, քան 2021 թ.-ին, և 26,1 %-ով պակաս, քան 2019 թ.-ին, հետևում է Վրաստանի Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներից: Այդ մասին տեղեկանում ենք Sputnik գործակալության վրացական ծառայությունից:

Ընդհանուր առմամբ, 2022 թ. ընթացքում Վրաստան է այցելել 5,4 միլիոն միջազգային ճանապարհորդ, ինչը 188,5 %-ով ավելի է, քան 2021 թ. հունվար-դեկտեմբեր ամիսներին։ Ցուցանիշները համավարակին նախորդած ժամանակաշրջանի համեմատությամբ վերականգնվել են 58%-ով:

Ընդհանուր այցելություններից 3,6 միլիոնը եղել են զբոսաշրջային այցելություններ, ինչը 131,6 %-ով ավելի է, քան 2021 թ.-ին: Վրաստանը 2019 թ.-ի ցուցանիշները վերականգնել է 71,9 %-ով։ Զբոսաշրջության ազգային վարչության տվյալներով՝ Ռուսաստանն առաջատարն է Վրաստան իր քաղաքացիների այցելությունների քանակով։

Միայն 2022 թ. դեկտեմբերին երկիր է այցելել 89,5 հազար ՌԴ քաղաքացի, ինչը 385,4 %-ով ավելի է 2021 թ.-ի նույն ժամանակահատվածի համեմատությամբ, և 37,1 %-ով ավելի, քան 2019 թ.-ին։

2022 թ. Վրաստան կատարած միջազգային այցելությունների առաջին հնգյակի մեջ մտնող երկրներն են Ռուսաստանը (1 մլն 87,3 հազար, աճը՝ 410,5 %), Թուրքիան (925,6 հազար, աճը՝ 183,5 %), Հայաստանը (742,6 հազար, աճը՝ 350,9 %), Իսրայելը (210,2 հազար, աճը՝ 108,7 %), Ուկրաինան (168,9 հազար, աճը՝ 16,6 %):

Զբոսաշրջիկների հիմնական մասը՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 66,4%-ը, Վրաստան է ժամանել երկրի ցամաքային սահմաններով։

Այս առումով առաջատար է վրաց-թուրքական սահմանի «Սարփի» անցակետը, երկրորդ տեղում վրաց-ռուսական սահմանի «Կազբեգի» անցակետն է։

Երկրորդ տեղում օդային ճանապարհով այցելություններն են՝ օտարերկրացիների ընդհանուր թվի 32,7%-ը։ Այստեղ առաջատարը Թբիլիսիի միջազգային օդանավակայանն Է, որի ծառայություններից օգտվել է ավելի քան մեկ միլիոն ուղևոր։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...