Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 09:23-ին

446309

435162

2428

8719
Service
...
ARARATNEWS.AM
20:22 24/01
ARARATNEWS.AM

Պաշտպանության նախարարը պատրաստվում է դիմել դատարան՝ իրեն վերագրված առանձնատների և գրառման կապակցությամբ

Այսօր Քոչարյանի համակիր Մանուել Մանուկյանի տարածած և պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին վերագրած առանձնատների լուսանկարների առթիվ, որոնք տարածվեցին հատկապես ընդդիմադիր մամուլում, պաշտպանության նախարարը պատրաստվում է դատական հայց ներկայացնել։
Այս մասին Civic.am-ի հարցին ի պատասխան փոխանցեց ՊՆ խոսնակ Արամ Թորոսյանը՝ մանրամասնելով․
«Այսօր ֆեյսբուքյան օգտատերը գրառում է կատարել այն մասին, թե, իբր, Սուրեն Պապիկյանին է պատկանում «մի քանի միլիոն դոլար արժողությամբ առանձնատուն»։ Սույն գրառումն ուղեկցվել է նաև Սուրեն Պապիկյանի հետ որևէ առնչություն չունեցող առանձնատների լուսանկարներով, Սուրեն Պապիկյանի անձը և հանրային գործունեությունը արատավորող տեղեկատվությամբ, ինչն ամբողջությամբ չի համապատասխանում իրականությանը։
Ֆեյսբուքյան գրառումը զետեղած ԶԼՄ-ներին հորդորում ենք օրենքով սահմանված կարգով հերքել մտացածին տեղեկությունները։ Սուրեն Պապիկյանը հիշյալ գրառման կապակցությամբ պատրաստվում է համապատասխան հայց ներկայացնել դատարան»։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...