Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 09:59-ին

446309

435162

2428

8719
Service
...
ARARATNEWS.AM
21:13 24/01
ARARATNEWS.AM

Արմավիրի մարզում կանցկացվի անվճար SMM դասընթաց

«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագրի շրջանակում Հայ օգնության ֆոնդը հայտարարում է Սոցիալական մեդիա մարքեթինգի (SMM) անվճար դասընթաց Արմավիրի մարզի 15-29 տարեկան կանանց և աղջիկների համար։
8 շաբաթ տևողությամբ դասընթացի մեկնարկը կտրվի փետրվարի 10-ին: Դասընթացին մասնակցելու համար հետաքրքրված անձինք պետք է մինչև փետրվարի 5-ը ներառյալ գրանցվեն այստեղ:
Դասընթացը կօգնի ստանալ հենց շուկայի պահանջներին համապատասխանող հմտություններ։ Դասընթացը վարելու է ոլորտի փորձառու մասնագետ Հերմինե Ասլանյանն, ով կբացահայտի սոցիալական հարթակներում մարքեթինգի գաղտնիքները և դրանք աշխատանքում արդյունավետ կիրառելու գործիքներն ու մեթոդաբանությունը։
«Հայաստանում աշխատուժի զարգացման» ծրագիրն իրականացվում է ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության ֆինանսավորմամբ։ Ծրագրի նպատակն է երիտասարդներին, այդ թվում՝ կանանց և հաշմանդամություն ունեցող անձանց, տրամադրել հնարավորություն՝ բարելավելու իրենց աշխատանքային հմտությունները՝ համապատասխանեցնելով աշխատաշուկայի պահանջներին, և գտնելու աշխատանք բարձր տեխնոլոգիաների, գյուղատնտեսության և հյուրընկալության ոլորտում։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...