Ուկրաինային Leopard 2 տանկերի փոխանցման որոշումը կարող է կայացվել արդեն վաղը
Բեռլինը չի ուշացնի արձագանքը Լեհաստանի պաշտպանության նախարարության պաշտոնական խնդրանքին՝ կապված Ուկրաինային Leopard 2 տանկերի փոխանցման հետ։ Ըստ Bloomberg-ի անանուն աղբյուրների՝ կառավարությունը Leopard 2 տանկերի վերաարտահանման թույլտվությունը կտրամադրի արդեն չորեքշաբթի՝ հունվարի 25-ին։
Եթե Բեռլինն իսկապես կայացնի այս որոշումը, Ուկրաինան կարող է ստանալ հարյուրավոր գերմանական տանկեր, որոնք տեղակայված են Եվրոպայի տարբեր երկրներում։
Իր հերթին, Spiegel-ը գրում է, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը համաձայնել է Leopard մարտական տանկերը Ուկրաինային փոխանցել, դաշնակիցների հետ ամիսներ շարունակվող վեճերից հետո։