Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 09-02-2023՝ ժամը 09:11-ին

446309

435162

2428

8719
Service
...
ARMTIMES.COM
23:30 24/01
ARMTIMES.COM

Արտակարգ դեպք ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի մոտ․ կանխվել է ոստիկանություն տարված ամուսնու կնոջ ինքնավնասումը

Այսօր՝ հունվարի 24-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում՝ Ահարոնյան փողոցում, ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի վարչական շենքի մոտ։
Այս մասին գրում է  shamshyan.com-ը։
ՀՀ ներքին գործերի նախարարության Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժնի ծառայողները հանցագործություն կատարելու կասկածանքով՝ Ոստիկանության Քանաքեռ-Զեյթունի բաժին են տեղափոխել Երևանի մի բնակչի։ Մինչ ոստիկանները բաժնում պարզել են դեպքի հանգամանքները, Քանաքեռ-Զեյթունի ոստիկանություն է այցելել բաժին տարված տղամարդու կինը և սպառնացել, որ եթե ամուսնուս չթողնեն, կյանքին վերջ կտա։
Իրավապահները բանակցություններ են վարել այդ կնոջ հետ, որպեսզի նա չդիմի այդ ծայրահեղ քայլին։ Ի վերջո՝ հաջողվել է, և կինը հրաժարվել է այդ քայլից։
Աղբյուրի տեղեկություններով՝ կինը սպառնացել էր կտրել իր երակները։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...