Հայ Eng
COVID-19 Առկա իրավիճակ
Թարմացվել է 26-03-2023՝ ժամը 02:35-ին

447778

435162

3883

8733
Service
...
1IN.AM
08:45 01/02
1IN.AM

ՀՀ մի շարք մարզերում ձյուն է տեղում, Լանջիկ-Մաստարայի և Գավառի ավտոճանապարհներին մերկասառույց է

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները։

Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է բեռնատարների համար (անհրաժեշտ է կիրառել անվաշղթաներ): Արմավիրի մարզում, Հրազդան քաղաքում և Աշտարակի տարածաշրջանում տեղում է ձյուն։

Լանջիկ-Մաստարա և Գավառի տարածաշրջանի ավտոճանապարհներին տեղ-տեղ առկա է մերկասառույց։ Կոտայքի մարզում, Գորիս քաղաքում և Սարավան-«Զանգեր» կոչվող հատվածում մառախուղ է։ Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։

Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ fade

Ցուցադրված է նյութի 49%
Լրահոս
Մանրամասներ
  
Բեռնվում է...